ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Ծայրահեղ աղքատության դեմքը (տեսանյութ)

Ծայրահեղ աղքատության դեմքը (տեսանյութ)
24.06.2013 | 11:49

«Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային ավելի քան անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:

Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին:

Մանրամասները` տեսանյութում:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ